News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական տրանսպորտային Alstom ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ուղեւորատար գնացքը, որը Գերմանիայի երկաթգծով կընթանա միայն  ջրածնով, հայտնում է  ScienceAlert-ը:

Դիզելով աշխատող սովորական գնացքներին բնորոշ արտանետումների փոխարեն,  Coradia iLint գնացքը ընդամենը գոլորշի եւ ջրային կաթիլներ կարտանետի մթնոլորտ:  Գնացքն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Բեռլինում  InnoTrans ցուցահանդեսին:

Գնացքի էլեկտրաշարժիչները սնվում են լիթիումային կուտակիչներից, որոնք լիցքավորվում են ջրածնային վառելիքային մարտկոցներով: Ջրածնով մեկ լիցքավորումը կհերիքի 800 կմ ճանապարհի համար:   

Die Welt թերթի տվյալներով, գնացքը կընթանա Ներքին Սաքսոնիայի ճանապարհներով, տեղի իշխանությունները ֆրանսիացիներին արդեն 14 լրակազմ են պատվիրել: Եթե փորձարկումները հաջող անցնեն, փորձը կտեղափոխվի նաեւ Գերմանիայի այլ շրջաններ:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ