News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բրիտանական թագավորական ընտանիքի՝ Կանադա կատարած այցի ժամանակ երեք տարեկան արքայազն Ջորջը հրաժարվել է սեղմել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ձեռքը,հայտնում է The Guardian–ը:

Արքայազն Ուիլյամը ու նրա կին Քեթրինը իրենց երեխաների՝ 3–ամյա արքայազն Ջորջի ու մեկ տարեկան արքայադուստր Շարլոտայի հետ ժամանել են Վիկտորիա քաղաքի օդանավակայան: Թրյուդոն, տեսնելով որ տղան ձեռքը չի մեկնում, նորից է կռացել նրա ձեռքը սեղմելու համար, բայց նորից մերժում է ստացել:

Թագավորական ընտանիքի պաշտոնական այցը Կանադա, որը սկսվել է սեպտեմբերի 25-ին, կտեւի մեկ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ