News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ ՊՆ-ից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Վ.Նիկոյանը, հաշմանդամ ազատամարտիկների համար նախատեսված արտոնություններից օգտվելու, կենսաթոշակ ստանալու նպատակով, ձեռք է բերել ու իրավասու մարմիններին ներկայացրել ենթադրյալ հաշմանդամության վերաբերյալ կեղծ տվյալներ։ Մասնավորապես, քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա ռազմաբժշկական հանձնաժողով եւ զինկոմիսարիատ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, թե, իբր, 1990-1993թթ. հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորվել եւ ստացել  է «կոնտուզիա»։ Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա նա ճանաչվել է հաշմանդամ եւ ստացել զինվորական կենսաթոշակ եւ ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար՝ այդպիսով,  խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վ.Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ