News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն առաջարկում է երեք նախարարություններ  անվանափոխել եւ եւս մեկը լուծարել: Այս մասին սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:

Նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը  անվանափոխել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերացնել:

Հիշեցնենք, որ այս առաջարկները նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության վերջին նիստերից մեկում: Կառավարության նոր կառուցվածքը պետք է մեծացնի կառավարման արդյունավետությունը, հավելել է նա:

Նիստի ժամանակ Կարապետյանը նաեւ առաջարկել է Քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորել Ճարտարապետության եւ հուշարձանների պահպանության կոմիտեի: Էկոնոմիկայի նախարարության վերանվանման հետ միասին առաջարկվում է նրա ենթակայությունից հանել տեղեկատվական տեխնոլոգիաները (Տրանսպորտի նախարարության մեջ ընդգրկել) եւ տուրիզմը (առանձին կոմիտե ստեղծել): Էներգետիկայի նախարարության վերանվանումը պայմանավորված է նրա ենթակայության տակ շինարարական համակարգերը մտցնելու առաջարկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ