News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք աշխատում են Ամատրիչե քաղաքում, որն ամբողջությամբ ավերվել էր օգոստոսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ, ավելի քան մեկ ամիս անց տներից մեկի փլվածքի տակ կենդանի մնացած կատվի են գտել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռոկկո անունով կատուն սեպտեմբերի 25-ին հայտնաբերվել է մասամբ քանդված տանը ստուգումների ժամանակ, որն իրականացրել են որոշ պատերի քանդումը սկսելուց առաջ:

32 օր փլվածքի տակ մնացած կենդանու վիճակը լավ է, չնայած օրգանիզմի ջրազրկմանը: Փրկելուց անմիջապես հետո Ռոկկոյին հանձնել են տերերին, որոնք չէին կարողանում հավատալ նման հրաշքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ