News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԽ-ի կողմից Եվրոպական Բանկին տրամադրած օգնությունը կապահովի Հայաստան-Վրաստան էներգափոխանակման գործընթացը: Հայաստանը հնարավորություն կունենա արտահանել էներգիա հարեւան երկրներ, ինչպես նաեւ ներմուծել էժան էներգիա, մասնավորապես ամառային շրջանում Վրաստանից, որտեղ այդ ժամանակահատվածում էներգիան անհամեմատ էժան է: Այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարանային շենքերում» թեմայով քննարկման ժամանակ՝ խոսելով ԵՄ-ի՝ Հայաստանի էներգետիկ ոլորտին ուղղված գործողություննների մասին:

«Այս ծրագրի համար ԵԽ-ն արդեն հատկացրել է 120 000 000 եվրո բյուջե»,- նշեց նա։

Ըստ բանախոսի վերականգնվող էներգիայի եւ էներգիայի օգտագործման հնարավորությունը միշտ գտնվել են ԵԽ-ի ուշադրության ներքո՝ որպես գլոբալ տաքացման կասեցմանը ուղղաված գործողությունների հիմնական կետերից մեկը:

Հոա-Բին Աջեմյանը նաեւ խոսեց Մեծամորի ատոմակայանին ուղղված օգնության եւ ատոմային էներգիայի ապահովության խնդիրների մասին՝ նշելով, որ էներգիայի խնայողությանը ուղղված համակարգային գործողությունները թույլ կտան հետագայում անկախ լինել ատոմակայանի արտադրված էներգիայից եւ անցնել ավելի ապահով էներգետիկ աղբյուրներից օգտվելուն:

Հայտնի է, որ Հայաստանի բնակչության կեսից ավելին բնակվում է բազմաբնակարանային շենքերում (շուրջ 429 512 միավոր), ընդ որում 4 շենքից 3-ը կառուցվել է 1951-1990-ական թթ.-ին, որոնք հիմնականում չեն բավարարում էներգաարդյունավետության չափանիշներին:

Հայաստանում բնակարանային ջեռուցման ծախսերը կազմում են ընդհանուր էներգիայի օգտագործման 30%-ից ավելին:

Էներգախնայողության խնդիրների լուծումը կարեւորվում է նրանով, որ այն ոչ միայն կբերի էներգետիկ բարեփոխումների, այլեւ արդյունավետ կլինի բնակչության ծախսերի նվազեցման, էներգիայի վատնման նվազեցման խնդիրներրը լուծելու համար, որն իր հերթին ավելի գլոբալ՝  թունավոր արտանետութմների նվազեցման, օդի աղտոտվածության եւ կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրներ լուծման գրավականն է :

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-29-ը Հայաստանում անց է կացվում EU4Energy խորագրով միջոցառումների շարք Եվրոպայի միության էներգախնայողության օրերի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գործընկեր հաստատությունների հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ