News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ատոմակայանի փակումը անհնարին է, քանի դեռ մենք չունենք փոխարինող հզորություն: Այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանը  «Էներգաարդյունավետությունը Հայաստանի բազմաբնակարանային շենքերում» թեմայով հանրային քննարկման ընթացքում:

«Մեր միջազգային գործընկերները լավ գիտեն, որ ՀՀ կառավարությունը կայացրել է որոշում եւս 10 տարով երկարացնել ատոմակայանի էներգաբլոկի շահագործումը, ինչն ամբողջությամբ համաձայնեցված է անվտանգության՝ ՄԱԳԱՏԷ-ի հաստատված ստանդարտների հետ: Կառույցի կողմից իրականացված սթրես-տեստի արդյունքների վրա հիմնվելով՝ հաստատված է, որ Մեծամորի ատոմակայանը դեռ 10 տարի կարող է ծառայել»,- ասաց Հայկ Բադալյանը։

Խոսելով Հայաստանի տարածաշրջանային էներգետիկ ինտեգրման մասին՝ Հայկ Բադալյանը նշեց, որ արդեն կառուցման փուլում է գտնվում դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն 400ԿՎտ հզորությամբ էլեկտրահաղորման գծի շինարարությունը եւ գերմանական KFW բանկի աջակցությամբ ընթանում են դեպի Վրաստան հաստատուն հոսանքի ներդիրով 400 ԿՎտ հզորությամբ էլեկտրահաղորման գծի շինարարությունը, ինչը թույլ կտա ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիան արտահանել հարեւան երկրներ, ինչպես նաեւ թույլ կտա հարեւան երկրներին ապահովել  իրենց արտադրված էներգիայի տրանզիտը մեր երկրով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-29-ը Հայաստանում անց է կացվում EU4Energy խորագրով միջոցառումների շարք Եվրոպայի միության էներգախնայողության օրերի շրջանակում, որը նախաձեռնել է Հայաստանում Եվրոպաական միության պատվիրակությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացնող գործընկեր հաստատությունների հետ միասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ