News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՊՀ մարտական պատրաստվածության ակումբը նկարիչ Արթուր Ավագյանի հետ նախաձեռնել է Street Art նկարների շարք՝ «Քառօրյա պատերազմում արիաբար զոհված հերոսների նկարները՝ համալսարանի պատերին» խորագրով: Շարքի առաջին նկարը Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանինն է, որը դեպի ԵՊՀ տանող գետնանցումում նկարել է  Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող Արթուր Ավագյանը: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրը պատմում է, որ գաղափարն իր մոտ առաջացել է, երբ նա ծառայում էր բանակում. զորամասում էլ հասցրել էր նկարել Մոնթե Մելքոնյանին, Գարեգին Նժդեհին, Կոմիտասին...

«Քառօրյայից հետո  հասկացա, որ մեր զոհված զինծառայողներին պետք է հերոսացնեմ հենց այսպես: Ինձ դուր չի գալիս, թե ոնց են շատերը բանավոր նրանց հերոսացնում, իմ կարծիքով ոչ թե բանավոր հայրենասիրություն է հարկավոր, այլ քայլերով է պետք ցույց տալ հայրենասիրությունը»,-ասում է Արթուրը:

Շարքի հեղինակը  երաժշտություն լսելով է սիրում աշխատել.  Արցախի հերոսի լուսանկարն էլ է հենց երաժշտություն լսելով նկարել, որոշել է, որ այն պետք է լինի ոչ թե անգույն, այլ գունավոր, ազդեցիկ ու արտահայտիչ եւ հենց դրանով էլ պայմանավորված է գույների ընտրությունը.  «Երբ շարքն սկսում էի՝ ինձ առաջարկեցին, որ անգույն նկարեմ նրա նկարը: Բայց ես չհամաձայնեցի. անգույնը գերեզմանի համար է, իսկ մեր հերոսներին պետք է լուսավոր, արտահայտիչ ու հետաքրքիր պատկերել: Նկարելու ընթացքում շատերն էին մոտենում, հետաքրքրվում, թե ում դիմանկարն է եւ շատ ուրախացա, երբ երկու արտասահմանցի մոտեցան եւ պարզվեց, որ Ռոբերտին ճանաչել են»:

Արթուրը նշում է՝ շարքը շարունակական է լինելու, սակայն, դեռ չի որոշել, թե շարքի հաջորդ հերոսն ով է լինելու, նա ասում է՝ բոլոր նրանք, որոնք իրենց կյանքն են տվել հանուն հայրենիքի, պետք է անմահացվեն, որպեսզի նրանց ճանաչի ոչ միայն մեր, այլեւ գալիք սերունդը...

Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս: Գնդի հրամանատարի տեղակալ Ալիկ Սարգսյանը պատմել է, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի՝ իրենց բազմիցս գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդը նախ հրետակոծել էր նրանց պահպանության տակ գտնվող դիրքը, ապա գործի դրել տանկերն ու հետեւակը: Առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ են մղել, ապա շարքից հանել են հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը պատնեշի վրայով:

Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, նրան մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել եւ շարունակել է կրակել մինչեւ իր մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ