Ավստրալիայում գետերն ափերից դուրս են եկել հորդ անձրեւների հետեւանքով: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը տառապում է ջրհեղեղներից: Գետերի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ տեղատարափ անձրեւների պատճառով: Այս մասին հայտնել է NTDTV-ն:
Տարհանվելու հրահանգ են ստացել Ֆորբս քաղաքի մոտ 1000 բնակիչներ: Քաղաքը գտնվում է Սիդնեյից 5 ժամվա հեռավորության վրա:
Սաստիկ տուժել են գրեթե 50 բնակելի տներ: Փրկարար ծառայությունը օգնության խնդրանքով ավելի քան 2300 զանգ է ստացել:
Ջրի տակ են անցել դաշտեր: Պատճառված վնասի չափերի մասին առայժմ չի հաղորդվում: Տեղի գետում ջրի մակարդակը բարձրացել է մինչեւ 10 մետր 67 սմ: