Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է նորվեգացի զբոսաշրջիկի, որը ահաբեկիչներին գտնելու փորձի ժամանած ծագած վեճի ամենաթունդ պահին կծել է տեղաբնակիչներից մեկի ականջը, հայտնում է AP-ը:
Նորվեգիայի ոչ սթափ քաղաքացին բեռլինյան գնացքով երթեւեկելիս իր սեւամորթ ուղեկցին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ հարցրել է, թե որտեղ է նրա ռումբը:
Վեճին փորձել է միջամտել մեկ այլ ուղեւոր, որն էլ հենց զբոսաշրջիկի զոհն է դարձել: Նորվեգացին կծել էր վեճը հարթել փորձող տղամարդու աջ ականջի մի մասը: