Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) 20 հազար աշխատակից օգտվում է գյուլենականների միջեւ հատուկ շփում ապահովող ByLock ծրագրից։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը պարզել է, որ Թուրքիայում մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավոր, դատախազներ ու բազմաթիվ այլ պաշտոններ զբաղեցնող անձիք օգտագործում են գյուլենականների միջեւ շփում ապահովող ByLock ծրագիրը։
Ոստիկանությունը պարզել է, որ միայն MIT–ում 20 հազար աշխատակից է օգտագործում այդ ծրագիրը։ MIT–ում արդեն ձերբակալություններ են սկսվել, որի ընթացքում ձերբակալվել է 76 աշխատակից։