News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

 

 

 

Փարիզի իշխանությունները տեսանելի ապագայում նուդիստների համար այգի կստեղծեն։ կոնկրետ ժամկետները չի նշվում, հաղորդում է Reuters-ը։

Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետի տեղակալ Բրունո Ժուլյարը հայտարարել է, որ պաշտոնյաները ցանկանում են հարմար վայր գտնել հանգստի նման գոտու համար, որպեսզի չվիրավորեն որեւէ մեկի զգացմունքները։ Դա կարող է լինել այգի, ենթադրել է փոխքաղաքապետն ու հավելել. «Այլ եվրոպական մայրաքաղաքներ արդեն նման քայլի գնացել են, օրինակ Բեռլինը»։

Ներկայումս Փարիզում մերկ կարելի է երեւալ հասարակության աչքին միայն 12-րդ շրջանում գտնվող Roger Le-Gall լոզավազանում, նշում է The Local-ը։

Տեղի նուդիստները բողոքում են, որ հաճախ լողավազանը գերհագեցած է լինում։

Ֆրանսիական օրենքների համաձայն, հասարակական վայրերում առանց հագուստի երեւալում համար մարդը կարող է տուգանվել 15 հազար եվրոյով կամ մեկ տարով ազատազրկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ