News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը հարուստ է հնագույն հուշարձաններով: Պատահական չէ, որ մեր երկիրն ավանում են թանգարան բաց երկնքի տակ: Հայկական լեռնաշխարհում ձեւավորված Ուրարտու պետությունը հին ժամանակների ամենահզոր քաղաքակրթություններից մեկն էր: Երեւանի էրեբունի թանգարանում ներկայացվա են համանուն բերդաքաղաքի բազմաթիվ հնագիտական նմուշներ:

Սակայն Ուրարտուի հուշարձանների մեծ մասը մնացել է ներկայիս Հայաստանի սահմաններից դուրս, իսկ դրանց մի մասը համալրել է այլ երկրների թանգարանների հավաքածուները, այդ թվում՝ Գերմանիայի: Բեռլինում գործում է հնագույն պատմության թանգարան, որը անտիկ Պերգամ քաղաքի անունով կոչվում է Պերգամոնի թանգարան:

Առաջինը, ինչ տեսնում ես թանգարանի տարածք մտնելով՝ Իշթարի դարպասների կամարն է՝ գունավոր ջնարակով պատված աղյուսներով: Դա բոլորովին էլ ժամանակակից մոդել չէ: Գերմանացիներն իրենց բնորոշ կոկիկությամբ մանրակրկտորեն վերականգնել են Իշթարի դարպասները քաղաքի փլատակների տակ հայտնաբերված աղյուսներից եւ դետալներից:

Հնագույն Բաբելոնում կար այսպես կոչված ծիսակատարությունների ճանապարհ, որը տանում էր դեպի էսագիլա՝ Բաբելոնի հովանավոր Մարդուկա աստծու տաճար՝ իր ազդեցիկ դարպասներով: Նշենք, որ թանգարանում ներկայացված 15 մ բարձրությամբ դարպասները նշված քաղաքում ամենամեծը չէին:

Թանգարանի մեկ այլ հիասքանչ հուշարձան է Պերգամոնի խորանը, որը հիմա փակ է այցելությունների համար վերանորոգման պատճառով: Իշթարի դարպասների հետ խորանը կարելի է համարել Պերգամոնի թանգարանի ամենավիթխարի ցուցանմուշը: Շինության գլխավոր տարրի՝ եզրազարդի վրա ներկայացված են հունական դիցաբանությունից դրվագներ:

Թանգարանում կա անկյուն, որը հատկապես հետաքրքրություն է ներկայացնում մեր հայրենակիցների համար: Հնագույն Ասորեստանի մշակույթի հուշարձանների սենյակին կից կա նրա վաղեմի ախոյանի Ուրարտուի թագավորության ցուցանմուշներով սրահ, որտեղ կարելի է ծանոթանալ ուրարտական երեք ամենահզոր արքաների՝ Մենուայի, Սարդուր 2-րդի եւ Ռուսա 2-րդի արձանագրություններին: Հատկապես ռելիֆային է ագրեսիվ Ասորեստանին հաջող դիմակայող Մենուա հզոր թագավորի թողած արձանագրությունը: Սրահում կա նաեւ Ուրարտուի ֆիզիկական քարտեզով ստենդ, որը կարճ ներկայացնում է նրա պատմությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ