News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բաթման նահանգի Սասուն գավառում աշխատանքներ են սկսվել դեպի տվյալ շրջանի ամենաբարձր լեռը հանդիսացող Մարութա սար 8 կիլոմետրանոց մի ճանապարհ բացելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը,  նախատեսվում է ճանապարհաշինության աշխատանքներն ավարտին հասցնել մեկ ամսվա ընթացքում: Այդ ճանապարհի շնորհիվ ավելի դյուրին կդառնա այցելել լեռան գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության` Բաթմանի նահանգի ընդհանուր խորհրդի անդամ Յըլմազ Չաքարը «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում շեշտել է, որ Մարութա սարը կարեւոր է ոչ միայն անասնապահության եւ մեղվապահության, այլ նաեւ` զբոսաշրջության տեսանկյունից:

Չաքարը նաեւ նշելով, որ Մարութա լեռը սուրբ է համարվում հայերի համար, հայտնել է, թե սույն ճանապարհի շնորհիվ կդյուրանա Թուրքիայի հայ քաղաքացիների մագլցումը դեպի լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Իսկ Բաթմանի թանգարանի տնօրեն Վեհբի Յուրթը հայտնել է, որ թեեւ Մարութա լեռան գագաթին գտնվող եկեղեցին պահպանության տակ է առնվել 2013 թ., սակայն եկեղեցու վրա կառուցման որեւէ տարեթիվ նշված չէ:

Սասունի եւ Բիթլիսի հայերի փոխօգնության եւ մշակույթի միության նախագահ Ալեն Բաղը եւս շեշտել է Մարութա լեռան` հայերի համար սուրբ լինելու փաստը եւ հայտնել, որ հայերը երդվում են Մարութայի անունով: Բաղը նաեւ նշել է. «Հայերը այս եկեղեցին են այցելում հուլիս ամսին: Ճանապարհի բացման շնորհիվ այստեղ կզարգանա զբոսաշրջությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ