News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երկու տասնամյակից ավելի երկինքը հիմնականում վերահսկում էին ԱՄՆ-ի ու նրա եվրոպացի դաշնակիցների օդանավերը: Հիմա Ռուսաստանն ու Չինաստանը հսկայական գումարներ են ծախսում նոր սպառազինությունների համար, որոնք կարող են վիճարկել երկնքում առաջնայնությունը՝ հրահրելով սպառազինությունների նոր մրցավազք, գրում է The Wall Street Journal-ը:

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ ՌՕՈւ հաշվեկշռին ավելացավ F-35 նոր հարվածային կործանիչը: «Այն նախագծված է այնպես, որ կործանիչը նկատելը դժվար լինի, եւ ստեղծված է հատուկ կետային սահմանափակ հարվածների համար»,- ասված է հոդվածում:

«Մարտական օդանավների Ferrari համարվող F-22-ը նախկինի պես հարաբերականորեն նորվ կործանիչ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005-ին: Այն նախագծված է ձայնի արագությունը կրկնակի գերազանցող արագությամբ թշնամու օդանավերը խոցելու համար եւ վերջերս վերակազմավորվել էր ռմբակոծիչի, որը կարող է հետախուզական գործողություններ իրականացնել թշնամու տարածքում»,- շարունակում է հեղինակը:

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը պլանավորում է 2018-ին սկսել Տ-50 իր առաջին անտեսանելի կործանիչի թռիչքները: Միաժամանակ Ռուսաստանը Սիրիայում օգտագործել է իր նորագույն մարտական օդանավերից մի քանիսը՝ Սու-34 ռմբակոծիչն ու Սու-35 կործանիչը:

«Չինական J-20-ը, որը ամերիկյան F-22 է հիշեցնում, իր թռիչքներն է սկսել 2011-ին, թեպետ դեռ չէր հանձնվել բանակի շահագործմանը: Մեկ տարի անց Պեկինը սկսեց FC-31-ի փորձարկումները, որը ամերիկյան F-35 համանմանությունն է»,- ասվում է հոդվածում:

Ե՛վ Չինաստանը, ե՛ւ Ռուսաստանը գործարկում են նաեւ ավելի կատարելագործված ՀՕՊ համակարգեր, մասնավորապես, S-400 եւ HQ-9: Այդ նոր սպառնալիքներին դիմակայելու համար ԱՄՆ ՌՕՈւ-ին խորհուրդ են տվել շահագործման վերցնել հեռահար շառավղով հրթիռներ եւ այլ զինատեսակ, որը թույլ կտար ներկայիս օդանավերին հարվածներ հասցնել թիրախներին՝ միաժամանակ մնալով հակառակորդի պաշտպանական  համակարգերի գործողությունների գոտուց դուրս»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ