News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ չի կարողացել որոշակի պատասխաններ տալ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցերին՝ Կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին:

«Հայաստանի Հանրապետության Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Բագրատյանը խնդրել էր նրան բացատրել, թե ինչպես են փոխվելու նախարարությունների գործառույթները դրանց անվանափոխությունից հետո: Եթե Էկոնոմիկայի նախարարությունը անվանափոխվի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության, ապա հասկանալի չէ՝ արդյոք արժեթղթերի շուկան ԿԲ կառավարումից կփոխանցվի գերատեսչության կառավարմանը: Հասկանալի չէ, բնական ռեսուրսների կառավարումը չարժե արդյոք փոխանցել արտադրական ուղղվածություն ունեցող որեւէ գերատեսչության (քանի որ ռեսուրսների արդյունահանումը արդյունաբերության ոլորտ է): Այս հարցերին Հովհաննիսյանը միայն պատասխանել է, որ այդ հարցերը քննարկման կդնի Կառավարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ