News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես պարտավոր չէմ ձեր առջեւ քննություն հանձնել: Այս մասին սեպտեմբերի 26-ին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության  կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկմանը դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին:

Քննարկման ընթացքում Պողոսյանը նրան հարց է ուղղել՝ մինչեւ օրինագիծը ներկայացնելը արդյոք նա ծանոթացե՞լ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հրամանագրին: Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես ուսանողուհի չեմ, եւ պետք չէ ինձ քննել դասախոսի ոճով: Ես պարտավոր չեմ ձեզ քննություն հանձնել եւ այդ հարցին չեմ պատասխանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ