News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի բանկերում ավանդների ձեւով փոքր ու միջին բիզնեսի բաժինը 65 տոկոս է, բայց վարկերի միայն 35 տոկոսն է նրանցը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում «Տեղական տուրքերի ու վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, Հայաստանի բանկային համակարգն ամեն օր շարունակում է վերաբաշխել հարստությունը փոքրից դեպի խոշորը, ինչն անթույլատրելի է։

Բագրատյանը կարծիք հայտնեց, որ տեղական բյուջեներին պետք է փոխանցի եկամտահարկի ու շահութահարկի կեսը. «Բոլոր ՏԻՄ-երի բյուջերենը 125 մլրդ դրամ է կազմում։ Դրանից 25-ն իրենք ստանում են տուրքերից, իսկ մնացած 100 մլրդ դրամը ստանում են ֆինանսների նախարարությունից վերաբաշխման տեսքով։ Ես առաջարկում եմ՝ այդ վերաբաշխումը կտրուկ իջեցրեք։ Այսօր մի ներդրող տանում ես գյուղ, համարյա դեպք չկա, որ չասեն՝ ինձ 20 տոկոս փայ տվեք»,-ասաց նա։

Բագրատյանն անդրադարձավ նաեւ անվիճելի գանձումների խնդրին։ «Ասենք ասում են՝ էս մարդը 42 հազար դրամ աղբի փող չի տվել։ Դատարանն առանց այդ մարդու ներկայության հաստատում է որոշումը, հետո ասում՝ եթե դժգոհ ես կարող ես բողոքել, բայց բողոքելու համար փաստաբանի գումարը 100 հազար դրամ արժի։ Ճիշտ է, եթե դատը շահի այդ 100 հազար դրամը իբր թե հետ կստանա, բայց այդ մարդը 100 հազար դրամը որտեղի՞ց ճարի։ Սա միակ երկիրն է, որտեղ դատ են անում առանց այդ մարդու ներկայության։ Հետո պարզվում է, որ այդ տանը մարդ էլ չի ապրում»,-ասաց պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ