News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է Եգիպտոսի եւ Թունիսի հետ միգրանտների վերաբերյալ այնպիսի համաձայնագիր կնքի, որն ավելի վաղ ձեռք է բերվել Թուրքիայի հետ: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա նաեւ ընդգծել է միգրացիայի պատճառների դեմ պայքարի անհրաժեշտությունը եւ կոչ է արել ավելի շատ միջոցներ հատկացնել այդ միջոցառումների համար, հայտնում է DW-ն: 

Մարտին ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համաձայնագրի համաձայն, ծովային ճանապարհով անօրինականորեն Հունաստանի ափեր հասած բոլոր փախստականները պետք է հետ ուղարկվեն Թուրքիա: Միաժամանակ Հունաստանից Թուրքիա վերադարձված յուրաքանչյուր միգրանտի դիմաց ԵՄ-ի երկրները թուրքական տարածքից սիրիական մեկ փախստական կընդունեն: 

Բացի այդ, Բրյուսելը համաձայնել է Անկարային   6 մլրդ եվրո տրամադրել. այդ գումարը պետք է ծախսվի փախստականների կարիքների վրա: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ