News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես երբեք չեմ թռչում բիզնես կլասով։ Այս մասին, այսօր սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրղների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար  Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե պետք է վերացնել պրիմիտիվ գողությունը պետական ապարատում։

Նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ այդ հարցը բարձրացվել է կապված գործուղումների համար ավիատոմսերի գնման համակարգի հետ։

«Գործում էր համակարգ, որը հնարավորություն էր ընձեռում այդ ավիատոմսերն ավելի բարձր գնով վաճառել, եւ այն համակարգը, որի մասին խոսեց վարչապետը եւ որը պետք է փոփոխության ենթարկվի, այն մասին էր, որ հնարավորություն կընձեռնվի ամենացածր գնով ավիատոմսերը ձեռք բերել, ինչը տարբեր նախարարություններ պիլոտային ծրագրի շրջանակներում իրականացրել էին։

Մեր նախարարությունը այդ պիլոտային ծրագրի մեջ է եղել, վաղուց իրականացնում է այն քաղաքականությունը, որի մասին խոսվեց։ Արդարադատնության նախարարությունում գնվում են ամենաէժան տոմսերը, եւ նախարարի անգամ նույնպես երբեւէ բիզնես կլասի կամ բարձր արժեքով տոմս չի գնվել»,-ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ