News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը մշտապես հանդես է գալիս միջուկային զենքի բազմակողմանի արգելման եւ ամբողջական վերացման օգտին: «Սինհուա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը:

Նա նշել է, որ Պեկինը խոստանում է առաջինը միջուկային զենք չկիրառել, երբեք եւ ոչ մի հանգամանքներում միջուկային զենք չկիրառել կամ դրա կիրառմամբ չսպառնալ երկրներին եւ շրջաններին, որոնք այն չունեն:

Չինացի դիվանագետը հիշեցրել է, որ Չինաստանն այն երկրներից մեկն է, որոնք առաջինն են ստորագրել Միջուկային փորձարկումների արգելման համընդհանուր պայմանագիրը: Չինաստանն անխոնջ ջանքեր է ներդնում Պայմանագրի նպատակների պաշտպանության համար եւ  հետեւում է միջուկային փորձարկումները դադարեցնելու խոստմանը: Չինաստանը պատրաստ է միջազգային հանրության հետ համատեղ խթանել Պայմանագրի արագ ուժի մեջ մտնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ