News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են աջակցել նավթի արդյունահանման գլոբալ սառեցմանը, հայտնում է Reuters-ը: Ըստ աղբյուրների տեղեկությունների՝ Սաուդյան Արաբիան նույնպես առաջարկել է կրճատել նավթի արդյունահանումը այն պայմանով, որ Իրանը կսառեցնի էներգակրի մակարդակը ներկայիս ցուցանիշների վրա:

Ալժիրում ՕՊԵԿ անդամ երկրների հանդիպումից առաջ նավթի գները մի փոքր աճել են. մասնավորապես Brent տեսակի նավթի մեկ բարելը թանկացել է 60 ցենտով եւ հասել 46.49 դոլարի: Վերլուծաբանները պնդում են, որ գների մասնակի աճը պայմանավորված է Ալժիրի էներգետիկայի նախարար  Նուրեդդին Բուտարֆայի հայտարարությամբ, որն ասել էր, թե կազմակերպության անդամները սեպտեմբերի 28-ին բանակցություններից չեն  հեռանա դատարկ ձեռքերով:

Նավթի գները շուկայի գերհագեցվածության պատճառով կրկնակի նվազել են 2014-ի հետ համեմատած: Դրանից հետո ՕՊԵԿ անդամները ստիպված էին հրատապ վերականգնել շուկայի հավասարակշռությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ