News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարկերի մասին պաշտոնյաների հայտարարագրերում կեղծ տեղեկությունների համար ցանկանում են սահմանել եւ՛ վարչական, եւ՛ քրեական պատիժ: Այս մասին սեպտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողներին ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանի ընթացիկ արտահերթ նիստում կներկայացվի կառավարության համապատասխան օրինագիծ: Առաջարկվում է պատժել նաեւ հայտարարագիր ներկայացնելուց հրաժարվելու համար: «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարում էին այդ խախտումների համար վարչական պատժի անհրաժեշտության մասին: Մենք համաձայն ենք: Իսկ այժմ խոսվում է նաեւ քրեական պատժի մասին»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ