News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Արշակունյաց փողոցի 258 հասցեի հարեւանությամբ գտնվող 6 սեփական տների բնակիչները բողոքում են կառուցվող շինության հետեւանքով առաջացած անհարմարություններից: NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից Նարինե Մկրտչյանը նշեց, որ  ընթացող շինարարական աշխատանքների պատճառով արդեն մեկ շաբաթ է փակ է ընդհանուր օգտագործման կոյուղին, որի հետեւանքով կոյուղաջուրը լցվում է բնակիչների բակ եւ սարսափելի սանիտարահիգիենիկ վիճակի եւ գարշահոտության պատճառով բնակիչները չեն կարողանում անգամ դուրս գալ փողոց:

«Բացի նրանից, որ քաղաքաշինական պահանջները կոպտորեն խախտվել են,  նոր սեփականատերը, որի անունը Արսեն Մակարյան է եւ, ըստ շրջանառվող տեղեկությունների,  կապվում է Շենգավիթի թաղապետարանի նախկին տեղակալներից մեկի հետ, փակել է ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետեւանքով սանիտարահիգենիկ իրավիճակը սրվել է: Նա հայտարարել է, որ տարածքը գնել է եւ  իր սեփական տարածքում իրավունք ունի իրականացնել ցանկացած շինարարական աշխատանք»,-ասաց նա:

Տիկին Նարինեն նշեց, որ դիմել են  Շենգավիթի թաղապետարան, որտեղից տեղեկացրել են, որ շինարարության փաստաթղթային օրինականությունն ապահովված է, եւ սեփականատերն իրավունք ունի փակել ընդհանուր օգտագործման կոյուղին. «Ինչ-որ արտադրամաս են կառուցում, ամբողջ փողոցը վերցրել են, սարսափելի սանիտարահիգիենիկ վիճակ է ստեղծվել: Մի քիչ անձրեւ է գալիս ու անհնար է դուրս գալ փողոց, ամբողջը լցվում է կանգառներ եւ բակ»:

Բանկիչները սեպտեմբերի 27-ին պատրաստվում են Արշակունյաց փողոցում բողոքի ակցիա իրականացնել եւ պահանջել բացել ընդհանուր օգտագործման համար նապատեսված կոյուղին:

Տպել
Ամենաշատ