News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հակահետախուզության նախկին պետ Բեռնար Սկարսինին Փարիզում ձերբակալվել է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Սկարսինիին ձերբակալել էին ազգային ոստիկանության հարցերով գլխավոր տեսչության քննիչները: Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում: Ըստ գործակալության՝ նախկին հակահետախույզը 2017-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Նիկոլա Սարկոզիի մտերիմն է:

BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ձերբակալվել է նաեւ Փարիզի քրեական ոստիկանության պետ Քրիստիան Ֆլաշը: Նրա տանը խուզարկություն է ընթացել: 2013-ին Ֆլաշին մեղադրում էին այն բանում, որ նա նախազգուշացրել էր երկրի ներքին գործերի նախկին նախարար Բրիս Օրտեֆեին այն մասին, որ նրան պատրաստվում են հարցաքննել Սարկոզիի նախընտրական քարոզարշավն ապօրինի ֆինանսավորելու գործով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ