News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանում ազատ են արձակել պրոֆեսոր Խոմա Խուֆդարին, որը Կանադայի եւ Իրանի երկքաղաքացիություն ունի: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրաս Ղասեմին, փոխանցում է Irna-ն:

Նրա խոսքով՝ Խուֆդարը կալանավորվել էր անվտանգության հարցերի հետ կապված մեղադրանքների պատճառով: Նրան ազատել են մարդասիրական պատկերացումներից ելնելով, քանի որ նա հիվանդ է, նշել է Ղասեմին եւ հավելել, որ պրոֆեսորն արդեն Օմանի տարածքով մեկնել է Կանադա:

Նշենք, որ Իրանը չի ընդունում երկքաղաքացիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ