News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ամեն բան պատրաստ է նախագահի  հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի եւ նրա դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի միջեւ նախընտրական բանավեճերի համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Երկու թեկնածուների միջեւ կատաղի պայքար է ընթանում: Վերջին հարցումների համաձայն՝ Քլինթոնը մի փոքր առավելություն ունի Թրամփի նկատմամբ: Միլիոնավոր հեռուստադիտողներ հնարավորություն կունենան պատկերացում կազմել առանցքային հարցերի շուրջ թեկնածուների դիրքորոշման մասին եւ գնահատել նրանց ելույթների սրությունը:

Հոկտեմբերին կկայանա եւս 2 բանավեճ, սակայն որպես կանոն՝ հենց առաջին բանավեճերն են ամենից մեծ լսարան ապահովում:

Կանխատեսումների համաձայն՝ Թրամփի եւ Քլինթոնի բանավեճերին հեռուստատեսությամբ կհետեւի ռեկորդային 100 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ