News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մանկատան շրջանավարտ 29-ամյա Անի Չերչինյանը չի կարողանում  վճարել պետության հատկացրած բնակարանի նորոգման համար վերցրած վարկը։ Նա Վանաձորի մանկատան շրջանավարտ է, մանկատնից հեռացել է 2008 թ.-ին: Որոշ ժամանակ անց ընտանիք է կազմել մանկատան նախկին սաներից  մեկի հետ: Ընտանիքը մի քանի տարի բնակվել է Վանաձորի հանրակացարաններից մեկում: Անին ասում է, որ այդ ընթացքում տարիներ շարունակ դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ իրեն հասանելիք բնակարանի տրամադրման համար: Մի քանի տարի անց բաղձալի բնակարանը հատկացվել է, սակայն անմխիթար վիճակում:

«Լրիվ քանդած, ավերակ վիճակում էր, ոչինչ չի եղել, ոչ պատուհան, ոչ դուռ, ֆաներկեք էր մեխած: Տանը նույնիսկ ջրի խողովակներ չկային, հատակը ցեմենտ-բետոն էր միայն»,- պատմում է Անին:

Տունը փոքրիշատե կարգի բերելու ու երեք մանկահասակ երեխաների համար տարրական պայմաններ ապահովելու համար ընտանիքը բանկից վարկ է վերցրել:

«Երեխաներս 8, 6 եւ 4 տարեկան են: Նրանց հետ հնարավոր չէր ապրել էդ տանը: Պատուհաններ տեղադրեցինք, դուռ դրեցինք, հատակը սարքեցինք, ջրի խողովակներն անցկացրինք: Հիմա էլ դեռ բավական շատ գործ կա տան վրա, շատ խոնավ է, երեխեքս անընդհատ մրսում են, բայց ինչ արած»,- ասում է Անին:

Ընտանիքը վարկը վերցրել, սակայն չի կարողացել վճարել: Վեց ամիս է, Անին որեւէ վճարում չի կատարել: Այժմ ընտանիքի վճարելիք վարկի գումարը կազմում է 900.000 դրամ: 

Ամուսինը շուկայում բեռնակիր է: Անիի խոսքով նրա օրվա վաստակածը չի բավականացնում նույնիսկ երեխաների սննդի հարցերը հոգալու համար: Ընտանիքի հիմնական եկամուտը 34.000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է:

«Հատկապես ձմռանը նույնիսկ 10 դրամ չի մնում էդ փողից, ամբողջը տունը տաքացնելու համար է ծախսվում»,- նշում է երեք երեխաների մայրը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ