News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը գովել է իր թուրքական լվացքի մեքենան: Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Բրիտանիան թուրքական ապրանքների խոշոր ներմուծող է, եւ ինքն անձամբ թուրքական լվացքի մեքենայի հպարտ սեփականատեր է, հայտնում է Reuters-ը:

Նշենք, որ նախքան այս պաշտոնին նշանակվելը Ջոնսոնը վատ էր արտահայտվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի մասին եւ անգամ ճանաչվել էր նրա մասին վիրավորական բանաստեղծությունների մրցույթի հաղթող:

Սա Ջոնսոնի առաջին այցն է Անկարա Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնում: Նա նշել է, որ Brexit-ից հետո Լոնդոնի եւ Անկարայի միջեւ համագործակցության հեռանկարներ է տեսնում:

Միաժամանակ մամուլի ասուլիսին ներկա Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիքը նրան «օսման» է անվանել՝ ակնարկելով Ջոնսոնի թուրքական արմատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ