News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում ավելի քան 14 000 կին խնդրագիր են ստորագրել՝ պահանջելով չեղարկել նորմը, որի համաձայն՝ կինը չի կարող առանց խնամակալ տղամարդու թույլտվության կամ ուղեկցության, բազմաթիվ գործողություններ կատարել: Փաստաթուղթը դրվել է կառավարության քննարկմանը, փոխանցում է  BBC-ն:

Ըստ գործող ավանդույթի՝ կինը չի կարող ամուսնություն կնքել կամ խզել, կրթություն ստանալ, աշխատանքի անցնել, մեկնել արտասահման, առանց խնամակալ տղամարդու թույլտվության: Առավել հաճախ այդ տղամարդը ամուսինն է, հայրը կամ եղբայրը: Կինն առանց թույլտվության չի կարող անգամ վիրահատվել կամ բնակարան վարձել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ