News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը սեպտեմբերի 26-ի երեկոյան տարհանել է Բուրլենգ քաղաքի հյուրանոցներից մեկում քրդական հարսանիքի եկած 500 հյուրերին, ինչպես նաեւ հյուրանոցի այլ այցելուներին՝ շենքում պայթյունի սպառնալիքի պատճառով, հաղորդում է SVT հեռուստաալիքը:

Ոստիկանությունը շենքում խուզարկություն է սկսել: Տեղի ոստիկաններին Ստոկհոլմից օգնության է հասել մասնագետների խումբը: «Մենք չենք կարող պնդել, որ սպառնալիքը կեղծ է: Մենք հետաքննություն ենք իրականացնում` պարզելու համար, թե ինչ կա դրա հետեւում»,-ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:

Ներկայումս հարսանիքի հրավիրված հյուրերը հյուրանոցի մոտ գտնվողն ավտոկայանատեղիում են: Նրանցից մի մասը Շվեդիա է եկել Թուրքիայից: Ոստիկանությունը փորձում է նրանց համար տոնը շարունակելու այլընտրանքային վայր գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ