News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել. շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին:

Չնայած ժամանակին արդարադատության համակարգը ներկայացնող պաշտոնյաները մեծ հրճվանքով հայտարարում էին, թե եվրոպական չափանիշներին համապատասխան կալանավայր է կառուցվել, իրականում ճշմարտությունից բավական հեռու էին այդ հավաստիացումները:
Ասում են նաեւ, ամեն օր ՔԿՀ-ում ինչ-որ բան փչանում է, ինչ-որ բան քանդվում է, ինչ-որ բան էլ, ասես, «թքով կպցրած» լինի: Կալանավորների բազմաթիվ բողոքների ու գանգատների մասին էլ են շատ բան ասում, բայց լսո՞ղն ով է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ