News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել եւ այդ փոփոխությունը գոնե ժամանակային առումով համընկել է վարչապետի փոփոխության եւ նոր կառավարության ձեւավորման գործընթացի հետ:

Անցած շաբաթ ԿԲ խորհուրդը որոշել է ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը 20-ից իջեցնել 18 տոկոսի:

Այս կարեւոր տոկոսադրույքը անփոփոխ էր մեկ տարի 8 ամիս եւ էական ազդեցություն ունի Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսների վրա: 2014 թ. նոյեմբերին դրամի փոխարժեքի հզոր ցնցումների ժամանակ ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց այդ տոկոսադրույքը 12-ից դարձնելով 24, բայց դեկտեմբերին նվազեցրեց 20 տոկոսի: Ու միայն հիմա է այն նվազեցնում 2 տոկոսով:

Սա կարող է որոշ չափով արժեզրկել դրամը, սակայն կարող է նաեւ նպաստել բիզնեսի աշխուժացմանը եւ հարկային եկամուտների աճին: Ուշագրավ է, որ ֆինանսատնտեսական պայմանների փոփոխություններ չկան եւ նշված որոշումը ԿԲ-ն  կարող էր կայացնել նաեւ ամիսներ առաջ, ինչը համառորեն չէր անում:

Ի դեպ, այսօր ԿԲ-ն նաեւ քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը: Եթե որոշվի, որ այդ տոկոսադրույքը նվազեցվում է ոչ թե 0.25 տոկոսով, այլ 0.5 տոկոսով, նշանակում է ԿԲ-ի որոշումը առաջին հերթին պայմանավորված է քաղաքական նկատառումներով եւ սրանով ԿԲ-ն աջակցելու է նոր վարչապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ