News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախագահի թեկնածուների խոսքի անկեղծությունը ստուգող մասնագետները պարզել են, որ Դոնալդ Թրամփը ու Հիլարի Քլինթոնը հեռուստաբանավեճերի ժամանակ բազմաթիվ սխալներ են թույլ տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թրամփի ու Քլինթոնի բազմաթիվ արտահայտություններ մանրամասն վերլուծվել են, ու դեպքերի մեծ մասում մամուլը Թրամփին քննադատել է փաստացի սխալ հայտարարությունների համար

Օրինակ Թրամփը հայտնել էր, որ ի սկզբանե դեմ է եղել Իրաքում պատերազմին, ինչը հակասում է նրա ՝ 2003-ին արած հայտարարություններին: Բացի դրանից Թրամփն ասել է, որ Քլինթոնն ամբողջ կյանքում պայքարել է ԻՊ դեմ, մինչդեռ ԻՊ խմբավորումը Իրաքում բավականին ուշ է հայտնվել որպես «Ալ Կաիդայի» ճյուղ, հետո ոչնչացվել է ու վերածնվել՝ գրավելով ընդարձակ տարածքներ Իրաքում ու Սիրիայում 2014-ին, երբ Քլինթոնը արդեն ԱՄՆ պետքարտուղար չէր:

Իսկ Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ Դեմոկրտական կուսակցության սերվերների վրա կիբերհարձակումների համար: New York Times թերթը այս կապակցությամբ նշում է, որ ԱՄՆ–ն չի հայտարարել, որ Ռուսասատանն է պատասխանատու տվյալ հարձակումների համար: Քլինթոնը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ –ն այդ ոլորտում ավելի շատ հնարավորություններ ունի քան Ռուսաստանը՝ իր ասածները չհիմնավորելով որեւէ փաստով: Թրամփն էլ իր հերթին հայտնել է,որ Ռուսաստանի մասնակցությունը ապացուցված չէ:

Քլինթոնը նաեւ ասել էր, որ Թրամփի կարծիքով կլիմայական փոփոխությունները «չինացիների հորինած բաներն» են: Թրամփը հայտնել է, որ ինքը երբեք նման բան չի ասել: Սակայն 2012-ին Թրամփը հետեւյալն էր գրել. «Գլոբալ տաքացման հայեցակարգը չինացիներն են ստեղծել ու հենց չինացիների համար, որպեսզի անմրցունակ դարձնեն ԱՄՆ-ում արտադրությունը»

Վերջապես Թրամփը ասել էր՝ Նյու Յորքում հանցավորությունն աճել է,իսկ Քլինթոնը ասում էր, որ ԱՄՆ խոշորագույն քաղաքում հանցագործությունների թիվը նվազել է: Քլինթոնն իրավացի էր: Եվ Քլինթոնը, եւ ՛Թրամփը Նյու Յորքում են ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ