News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոսկու արժեքը երեքշաբթի բացասական դինամիկա է դրսեւորել՝ պահանջարկի նվազման ֆոնին՝ ներդրողները հակված էին առավել անվտանգ միջոցներին. դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի առաջին հեռուստատեսային բանավեճից հետո: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են վաճառքի տվյալները:

Նյու Յորքի Comex  բորսայում ոսկու դեկտեմբերի ֆյուչերսային գինը նվազել է 6 դոլարով կամ 0,45 տոկոսից մինչեւ 1338,10 դոլարի ունցիայի դիմաց: Արծաթի ֆյուչերսային գինը նույն ժամանակ նվազել է 0,39 տոկոսից մինչեւ ունցիայի դիմաց 19,52 դոլարի:

Երկուշաբթի ԱՄՆ-ում տեղի է ունեցել երկրի նախագահի թեկնածուներ դեմոկրատ Հիլարի Քլինթոնի եւ նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի առաջին հեռուստաբանավեճը: Ներդրողները անհանգստացել էին, որ դրանցում կարող է հաղթել Թրամփը: Այդ ֆոնին շուկաներում աճել է առավել անվտանգ ակտիվնեռրի պահանջարկը, որոնց ավանդաբար պատկանում է նաեւ ոսկին: Սակայն հանդիսատեսը հաղթանակը շնորհեց Քլինթոնին, որը ուրախությամբ է ընդունվել վաճառքի մասնակիցների կողմից՝ կրկին ուշադրությունն ուղղելով առավել անվտանգ ակտիվներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ