News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն ավարտվել է այնպես, ինչպես եւ պետք էր ակնկալել այդ արեւելյան միապետությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ըստ ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովի, նախնական տվյալներով ընտրողների 91.2 տոկոսը քվեարկել է նախագահական պաշտոնավարման ժամկետը երկրում 5-ից 7 տարի դարձնելու օգտին: Առաջին փոխնախագահ ու փոխնախագահների ինստիտուտներ ներդնելու օգտին է քվեարկել 89.3 տոկոսը: Նախագահի թեկնածուների համար տարիքային սահմանափակումը վերացնելու օգտին՝ 91.0 տոկոսը: Միլի Մեջլիսի պատգամավորների թեկնածուների համար տարիքային սահմանափակումը վերացնելու օգտին՝ 88.3 տոկոսը:

Հիշեցնենք, որ հանրաքվեի նախաձեռնողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է եղել: Հանրաքվեին քվեարկության է դրվել Սահմանադրության մեջ երեք տասնյակ փոփոխություն, այդ թվում փոխնախագահների ինստիտուտի ստեղծում, որոնց անձամբ նախագահն է նշանակում, նախագահի ու պատգամավորների համար տարիքային ցենզի վերացում: Այսպիսով Իլհամ Ալիեւը ձգտում է օրինական հիմքեր ստեղծել իշխանությունը ժառանգաբար փոխանցելու համար: Ադրբեջանական ընդդիմությունն արդեն հայտնել է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ