News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մշտապես կներկայացնեմ Արցախի շահերը Ֆրանսիայում: Այս մասին, սեպտեմբերի 26-ին, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արայիկ հարությունյանն ընդունել է «Էսպեէֆա» բարեգործական կազմակերպության անդամներին եւ Փարիզի ու Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի պատվիրակություններին՝ բարերար Ժաք Մաթոսյանի եւ «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ, Ֆրանսիական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

Ա. Հարությունյանը կարեւորել է ֆրանսահայերի ու ֆրանսիացի գործիչների մասնակցությունը տարբեր նախագծերում եւ, հատկապես, շեշտել «Էսպեէֆա» կազմակերպության էական դերն Արցախի կյանքում: Կառավարության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Արցախի բազմաթիվ բնակավայրեր իրենց վրա զգացել են կազմակերպության եւ ֆրանսահայերի աջակցության արդյունքները, ինչի համար շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց՝ թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ եւ թե՛ օտարերկրացի: Համոզված եմ, որ ձեր կազմակերպության ծրագրերը շարունակական կլինեն առաջիկայում եւս՝ ժամանակի ընթացքում ընդգրկելով ավելի շատ ոլորտներ եւ բնակավայրեր: Իսկ կառավարությունը միշտ պատրաստ է խորը համագործակցության ձեր ծրագրերի կյանքի կոչման ճանապարհին»:

Ա. Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպության անդամներին՝ Մարտունի քաղաքի մանկապարտեզի շենքի վերակառուցման համար եւ հրավիրել է նրանց ներկա գտնվել շենքի բացման արարողությանը: Վարչապետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Արցախի քաղաքական եւ հասարակական կյանքի մեջ ունեցած ակտիվ դերակատարության համար:

Իր հերթին Ֆ. Ռոշբլուանը պատրաստակամություն է հայտնել մշտապես ներկայացնել Արցախի շահերը Ֆրանսիայում՝ հանուն արդարության եւ Արցախի ժողովրդի խաղաղության ու բարեկեցության:

Հանդիպումից հետո կառավարության ղեկավարը, Ֆրանսիայից ժամանած հյուրերի հետ միասին, մասնակցել է Մարտունու մանկապարտեզի վերակառուցված շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամանակ հյուրերին են ներկայացվել ֆրանսահայ եւ ռուսաստանահայ բարերարների համատեղ ուժերով կատարված աշխատանքները,  որոնց շնորհիվ շրջկենտրոնի շուրջ 150 մանուկներ արդեն հաճախում են բարեկարգ մանկապարտեզ:

Վարչապետ Հարությունյանը, օրինակելի համարելով բարերարների նվիրումը, կատարված աշխատանքը համարել է երկարաժամկետ ներդրում Արցախի կրթության ու ժողովրդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ