News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

15 քաղբանտարկյալները, որոնք խոշտանգումների են ենթարկվել չիլիացի գեներալ Աուգուստո Պինոչետի բռնապետության տարիներին, առաջին անգամ հասել են նրան, որ երկրի կառավարությունը գաղտնազերծել է ռազմական ռեժիմի հանցագործություններին վերաբերող արխիվները, հայտնում է Efe գործակալությունը:

Այդ փաստաթղթերը «գաղտնի» կնիքով պիտի մնային  մինչեւ 2054 թվականը:

15 թղթապանակներում, որոնք հիմա հասանելի կլինեն բոլոր քաղաքացիներին, պահպանվում են թերթերից հատվածներ, լուսանկարներ, տուժողների ցուցմունքներ եւ տեղեկություններ այն մասին, որ նրանց առեւանգել են եւ խոշտանգումների ենթարկել: Մինչեւ հիմա Քաղբանտարկյալների եւ կտտանքների հարցերով ազգային հանձնաժողովի հավաքած նյութերից չէին կարողանում օգտվել նույնիսկ ռազմական ռեժիմի տարիներին մարդու իրավունքների խախտումների գործերը քննող դատավորները:

Փաստաթղթերը գաղտնազերծվել են օրենքի պահանջին համապատասխան, որը 2004 թվականին ստորագրել է Չիլիի նախկին նախագահ Ռիկարդո Լագոսը:

1973 թվականի սեպտեմբերի 11-ին խունտան՝ գեներալ Պինոչետի գլխավորությամբ իրականացրել է պետական հեղաշրջում, որի հետեւանքով իշխանությունից հեռացվել է օրինականորեն ընտրված սեցիալիստ նախագահ Սալվադոր Ալիենդեն, որն ինքնասպան է եղել խռովարարների կողմից նախագահական պալատը գրոհելիս: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Չիլիում ռազմական դիկտատուրայի տարիներին՝ 1973-1990 թվականներին քաղաքական պատճառներով սպանվել է կամ անհետ կորել 3 հազարից ավելի քաղաքացի: Խոշտանգումների է ենթարկվել 37 հազարից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ