News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նորանշանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը սեպտեմբերի 28-ին կայցելի Վայոց ձորի Աղավնաձոր գյուղ: NEWS.am-ի հետ զրույցում աղավնաձորցիներից Սմբատ Ղազարյանը նշեց, որ նախարարը գյուղ է այցելելու՝ հանդիպելու համար 11 ամիս առաջ խաղողի բերքը մթերած եւ մինչեւ այժմ գումարը չստացած խաղողագործների հետ:

«Մեր գյուղապետն ասաց, որ վարչապետը գյուղնախարարին հանձնարարական է տվել մեզ հետ հանդիպելու ու պատասխանելու մեզ հուզող հարցերին: Մեզ դեռ կոնկրետ պատասխան չեն տվել, թե երբ կվճարեն մթերած խաղողի դիմաց մեր գումարը»,-ասաց նա:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին աղավնաձորցիները փորձել էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, իսկ սեպտեմբերի 15-ին հանդիպել էին Եղեգնաձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 11 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիները  բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէին ուղարկել դպրոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Պապոյանը Ավստրալիայի դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Ի թիվս այլ հարցերի նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա կարևորությունը մեր երկրի համար...
Ամենաշատ