News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Bend the Arc Jewish Action կազմակերպությունը #WeveSeenThisBefore արշավի շրջանակներում հոլովակ է պատրաստել, որտեղ հրեա տատիկներն ու պապիկները սպառնում են գերեզմաններից հարություն առնել եւ հետապնդել իրենց թոռներին, եթե նրանք ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկեն հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին, հաղորդում է Advertising Age-ը:

Տարեց հրեաները խոստանում են իրենց թոռներին փչացնել «Գահերի խաղի» յուրաքանչյուր նոր սերիան, Facebook-ում «դիսլայք» դնել  նրանց գրառումների տակ եւ անգամ արագ չփացնել սառնարանում դրված կաղամբը:

Տեսահոլովակի մասնակիցները  հանրապետականների թեկնածուին համեմատում են Ադոլֆ Հիտլերի հետ. «Մենք նախկինում դա տեսել ենք Գերմանիայուն եւ չենք ուզում նորից տեսնել»,-ասում է տատիկներից մեկը:

Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Թրամփի հիմնական մրցակիցը դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ