Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Bild-ը:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել մզկիթի մոտ, երկրորդը՝ կոնգրես կենտրոնին կից հյուրանոցի մոտ:
«Երկու հարձակումները փոխկապված են: Չնայած դեռ վաղ է խոսել պատճառների մասին, սակայն մենք ելնում ենք այլատյացության պատճառներից: Նաեւ հնարավոր է, որ կապ ունեն հաջորդ հանգստյան օրերին Գերմանիայի միասնության օրվա տոնակատարության հետ»,- հայտարարել է քաղաքի ոստիկանության ղեկավարը:
Տուժողների մասին տվյալներ չեն հաղորդվում, պայթյունի վայրերում հերթապահում են իրավապահ մարմինների աշխատակիցները: