News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այսօր Թուրքիան սեւ օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Այս մասին Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նա հանդիպել է հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ, ներկայացրել հայ –թուրքական հարաբերությունների, Թուրքիայում ժողովրդավարության վերաբերյալ իր տեսակետները։ Փայլանը Նա Լոս Անջելեսում է գտնվում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմնի հրավերով:

«Շատ զգացված եմ հրավերի համար: լոս Անջելեսի հայ համայնքը բավականին իրազեկ է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նրանք մտահոգ են այնտեղ բնակվող հայ համայնքի ճակատագրով: Ես ուրախ եմ ստանալ նրանց աջակցությունը:

Թուրքերը հայերի մասին մեկ նախադասություն գիտեն՝ նրանք դավաճաններ են, դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց հեռու ուղարկել: Նրանք չգիտեն, թե ինչ են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին: Ես ուզում էի ցույց տալ, որ եղել են հայ պատգամավորներ, որոնց երազանքը միասին խաղաղ ապրելն էր»,-ասել է նա:

Կարո Փայլանի խոսքով, թուրքերը միշտ ժխտում են Ցեղասպանության փաստը, բայց մենք պետք է իրական փաստերը ցույց տանք: «Քրդերը 100 տարի անց անցնում են նույնի միջով միայն այն պատճառով, որ Թուրքիան չի ընդունել հանցանքը: Թուրքիայի միակ փրկությունը ժողովրդավարական երկիր դառնալն է»:

«Այսօր Թուրքիան սեւ օրեր է ապրում, ժողովրդավարության տարրերը, որոնք առկա էին երկրում, վերանում են: Ազգայնական, իսլամական, ծայրահեղական գաղափարներն են սկսել իշխել: Էրդողանը չի ընդունում իր կառավարության հասցեին ոչ մի քննադատություն: Խոսքի ազատության համար այսօր 100-ավոր մարդիկ կալանավայրերում են: Իսկ ժողովրդավար լինելու համար հայերը, քրդերը, թուրքերը պետք է հավասար լինեն:

Միայն ժողովրդավար երկիր դառնալու պարագայում Թուրքիան 1915 թվականի տեղի ունեցածը կորակի որպես ցեղասպանություն»,-ընդգծել է Կարո Փայլանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ