News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստին այսօր` սեպտեմբերի 27-ին, ցուցմունք տվեց «Արմոբիլ»  անվտանգության ծառայության աշխատակից Արթուր Պետրոսյանը, որը Ամանորի գիշերն ականատես է եղել Ազատության հրապարակում տեղի ունեցած վիճաբանությանը: նա նշեց, որ ամբաստանյալին չի ճանաչում եւ Ամանորի գիշերն ընդամնեը տեսել է, թե ինչպես են Օպերայի հարթակում վիճաբանում ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները:

«Ձայներ լսեցի, այդ ձայների ուղղությամբ գնացի: Տեսա,  որ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն է տեղի ունենում: Թվով քաղաքացիներն ավելի շատ էին, հայհոյանքներ էին լսվում, որոնք վերացական բնույթ էին կրում եւ ուղղված էին ոստիկաններին: Քաղաքացիները քաշքշուքի ժամանակ հարվածում եւ հայհոյում էին ոստիկաններին: Ես մոտեցա նրանց, ասացի` ամոթ ա, Ամանորի գիշեր է, պետք չէ նման իրավիճակ ստեղծել»,-պատմեց նա:

Նա նշեց, որ Ամանորի գիշերը չի տեսել Գեւորգ Սաֆարյանին եւ չի տեսել որեւէ քաղաքացի, որը հարվածում է ոստիկանին եւ գցում ներքեւ:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ