News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բնությունից վերցվածը պետք է վերադարձնել բնությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասել է էկոմոնիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով բնապահպանության նախարարի պաշտոնում իր նշանակվելու հարցին։

«Պատշաճ չէ բնապահպանության նախարար նշանակվելու հարցի մասին խոսել, քանի դեռ չի ձեւավորվել կառավարությունը եւ չի եղել հրաման․․․ Ինչ վերաբերում է, առհասարակ, բնապահպանական խնդիրներին, ինձ համար առաջնորդողը պետք է լինի Սահմանադրության 12-րդ հոդվածը, որ շրջակա միջավայրի պահպանությունը, վերկանգնումը եւ բնականաբար ողջամիտ օգտագործումը պետական եւ հանրային իշխանության հիմնական պարտավորությունն է, որպես նաեւ գալիք սերունդների առջեւ պատասխանատվություն, բնականաբար, այս մոտեցումը, ուղղությունը բնապահպանության մեջ պետք է առաջնորդի ցանկացած նախարարի»,-ասել է Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ բնությունից վերցվածը պետք է վերադարձվի բնությանը։

Մեր հարցին, թե այդ համատեքստում, օրինակ, ինքը կարո՞ղ է կանխել առողջարանային քաղաքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, ինչը ըստ բնապահպանների կոչնչացնի Ջերմուկը, նա պատասխանել է․ «Այստեղ կան գերատեսչական տարբեր լիազորությունների մասին թեմաներ, որն այս պահին առնվազն լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն է ենթադրում, մյուս կողմից, նույն Ամուլսարի ծրագիրը, որն անցել է համապատասխան փորձաքննությունները, ես վստահ եմ, որ  եթե բնապահպանական հատվածում չկա կոպիտ միջամտություն կամ առաջարկություն, կամ հավասարակշռությունը պահպանված է, այդ թեման պետք է, որ անհանգստություն չառաջացնի։ Իսկ եթե կա անհանգստություն, ապա քննարկման ենթակա հարց է եւ կապ չունի՝ ես որտեղ կլինեմ, նույնիսկ էկոնոմիկայի նախարարի  պաշտոնակատարի կարգավիճակում էլ կարող եմ այդ հարցը քննարկել»։

Ինչ վերաբերում է  բնության գոյությանը սպառնացող հանքարդյունաբերության հետեւանքները վերացնելուն, Մինասյանն ասել է ժամանակին կհնչեցնի այդ հարցերի պատասխանը. «Ես բաց գործիչ եմ, բաց նախարար, թողեք ամեն ինչ ընթանա իր բնականոն հունով, պատրաստ եմ հրապարակային աշխատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Ամենաշատ