News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գինիներ, վանքեր. երկուսով էլ հետաքրքրվելու դեպքում մարդ պետք է Հայաստան այցելի: Այս մասին գրել է Der Standard-ի հոդվածագիրը՝ մեր երկիր ճանաչողական այցից հետո:

Հայաստանի զարգացման հիմնադրամի հրավերով մեր երկիր այցելությունից հետո Der Standard օրաթերթի լրագրող Քրիստիան Շախինգերը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ ներկայացնելով հայկական մի շարք զբոսաշրջային ուղղություններ: Վիեննայում տպագրվող եւ գերմանախոս երկրներում շուրջ 67 հազար օրինակով տարածվող Der Standard («Շտանդարդ») օրաթերթի լրագրողին մեր երկրում ամենաշատը գրավել են քրիստոնեական մշակույթի խորն արմատներն ու հյուրընկալության դարավոր ավանդույթները։

«Գինիներ, վանքեր. երկուսով էլ հետաքրքրվելու դեպքում մարդ պետք է Հայաստան այցելի»,-գրել է նա եւ հիշեցրել, որ 2007-ին այստեղ է գտնվել հնագույն գինեգործական արտադրությունը: Իսկ Արենիի մոտ հայտնաբերված 6000-ամյա հնձանը որակել է որպես «մի վայր, ուր բախվում են երկու ժամանակային իրականություն»: Հայաստանում քրիստոնեական հավատի մասին գրել է. «Հայ Առաքելական եկեղեցու արվեստում խաչելության դաժան տեսարաններ գործնականում չկան։ Փոխարենն այստեղ խաչքարերի վրա կարելի է նկատել արմատ ձգած ծառեր, կենաց ծառը՝ որպես պտղաբերության խորհրդանիշ, վրան՝ նուռ»:

Քրիստիան Շախինգերը հատուկ ընդգծել է Երեւանի «լուսավոր ժամանցը», «անվերջ շարժասանդուղքներով ու արվեստի նմուշներով Կասկադ համալիրը» եւ «շատրվանային ամենօրյա համերգներով Հանրապետության հրապարակը», գրել է Նորավանքի, Խնձորեսկի ճոճվող կամրջի, աշխարհահռչակ հայկական կոնյակի ու երկրի զարմանահրաշ բնության մասին։ «Իսկ ով ինձ ասի, թե ինչպես էր կոչվում քաղցրավենիքի հայտնի խանութը, որտեղ գնացքի մոդել է պտտվում, նրան խոստանում եմ հոնի օղի»,-այսպես է ամփոփել իր հոդվածը հանրահայտ Der Standart-ի լրագրողը` այն լրացնելով չվերթերի ցանկով, որոնցով կարելի է Հայաստան հասնել:

Հայաստանի մասին Der Standart-ի հոդվածին հաջորդած մեկնաբանություններում գերմանալեզու ընթերցողները քննարկել են մեր երկրին առնչվող ամենատարբեր դրվագներ՝ նկատելով, որ հանգիստն այս երկրում շատ ապահով է, հիշել են համեղ ուտեստներն ու ափսոսանք հայտնել, որ հոդվածում չի խոսվում Տաթեւի վանքի, ամենաերկար ճոպանուղու, Մատենադարանի ու Էջմիածնի մասին: Ընթերցողներից մեկն էլ գուշակել է հոդվածագրի տված հարցի պատասխանն ու շեշտել, որ սպասում է խոստացված հոնի օղուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ