News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում կատուների եւ շների կյանքի տեւողությունը պատմական ռեկորդ է սահմանել: Նման եզրակացության են հանգել Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները երկրի անասնաբուժական ասոցիացիայի փորձագետների մասնակցությամբ, հայտնում է Bloomberg-ը:

Պարզվել է, որ շները երկրում միջինը մինչեւ  13,9 տարի են ապրում, իսկ կատուները` մինչեւ 11,9 տարի: Ընտանի կենդանիները սկսել են ավելի լավ ապրել պատվաստումների, անասնաբուժական օգնության, ավելի որակյալ սննդի եւ թափառական կենդանիների թվի նվազման շնորհիվ: 

Bloomberg-ի տեղեկության համաձայն, Ճապոնիայում տնային կենդանիների թիվը  19,8 մլն է: Դա ավելին է, քան 14 տարին չլրացած երեխաների թիվը (15,9 մլն): Փորձագետները նշում են, որ երկրի բնակիչների շրջանում ծնելիության ցածր մակարդակը եւ կյանքի տեւողության աճը հանգեցնում է նրան, որ միայնակ քաղաքացիներն ընտանի կենդանիներ են պահում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ