News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը կոչ է անում ադրբեջանական ժողովրդին չհաշտվել հանրաքվեի հրապարակված արդյունքների հետ ու մինչեւ վերջ պայքարել բոլոր իրավական միջոցներով ՝ արդյունքները չեղարկելու համար»: Այս մասին ասվում է Ազգային խորհրդի հայտարարության մեջ:

contact.az-ը հայտնում է, որ Ազգային խորհուրդը նաեւ կոչ է անում միջազգային կառույցներին, որոնց առջեւ Ադրբեջանը պարտավորություններ ունի, ազդել Իլհամ Ալիեւի իշխանության վրա «հանրաքվեի ոչ լեգիտիմ՝ ժողովրդի կամքը չարտահայտող արդյունքները չեղարկելու նպատակով»:

Չնայած ԿԸՀ–ն հայտնել էր 70 տոկոս մասնակցության մասին, բայց օբյեկտիվ դիտարկումները ցույց են տվել, որ բնակչությունը փաստացի բոյկոտել է քվեարկությունը: Բացի դրանից հանրաքվեն անցել է համատարած կեղծիքների մթնոլորտում:

Կեղծիքների փաստերը նկարահանված են մեդիա ներկայացուցիչների ու ակտիվ քաղաքացիների կողմից ու դրանք նույնիսկ ընտրատեղամասերի տեսադիտարկման տեսախցիկներն են ֆիքսել: Այս կապակցությամբ Ազգային խորհուրդը հայտնել է հանրաքվեի ոչ լեգիտիմության ու դրա արդյունքները չճանաչելու մասին :«Եթե հասարակ լեզվով խոսենք ՝ այդ փոփոխությունների նպատակը ընտանեկան իշխանությունն օրինականացնելն է»,- ասվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ