News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում 2798 ընտանիք քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա էլեկտրատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ եւ այլ տեխնիկա։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Երեւան՝ արեւի քաղաք» կարգախոսով անցկացվող տոնակատարության սոցիալական ծրագրով նվերներով բեռնված «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձեւավորմամբ մեքենաները քաղաքապետարանի եւ վարչական շրջանների համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված ընտանիքների տներ։

Սեպտեմբերի 27-ից 10 օր շարունակ կկազմակերպվեն տնայցեր եւ շնորհավորելով մայրաքաղաքի գալիք տոնի առիթով, մեր համաքաղաքացիներին կհանձնվեն նվերներ: Այս տարի ծրագրում ներառվել են նաեւ ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած եւ զոհված զինծառայողների ընտանիքները:

Տպել
Ամենաշատ