News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի աշակերտներն այսօրվանից՝ սեպտեմբերի 27-ից դասադուլ են անում: Աշակերտներից մեկի մայրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը դպրոցի ցուրտ շինությունն է, որտեղ հաճախել երեխաները հրաժարվում են :

«Շենքը վթարային է, ապակիները կոտրված են, ցուրտ է: Երեխաներն այսօր բոլորով չեն նստել դասի, որոշել են վաղը նույնպես չգնալ, ասում են՝ մրսում են: Հիմա էլ վիրուսները տարաված են, հիվանդանում են երեխեքը»,- ասաց Էլմիրա Սահակյան:

Գյուղապետ Կամո Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պետբյուջեի միջոցներում դպրոցի ներկա շենքի հարեւանությամբ նոր շենք է կառուցվում:

«Շինարարությունն ավարտի փուլում է, նախագծային փոփոխություններ արվեցին, մի քիչ ձգձգվեց, բայց 5-10 օրից պատրաստ կլինի, կգնան կնստեն»,- ասաց գյուղապետը:

Տպել
Ամենաշատ