News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի տեղական աշխատակազմերի դոտացիաները կաճեն 10 տոկոսով: Այս մասին սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել է Տարածքային կառավարման ու զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը:

Նա նշել է, որ օրինագիծը նախատեսում է տեղական աշխատակազմերին դոտացիաների բաժանման նոր սխեմա: Դոտացիաների ընդհանուր գումարը 2017-ին 2016-ից քիչ չի լինի: Ավելին, հավելաճը կկազմի 1 մլրդ դրամ (մոտ 2.1 մլն դոլար): Պարզապես ծախսն է ավելի նպատակային լինելու: էլ ավելի մեծ ուշադրություն է հատկացվելու բարդ պայմաններով համայնքներին՝ բարձրլեռնային, սահմանամերձ, մեծ քանակության բնակավայրերով, որոնք հեռու են Երեւանից ու իրենց շրջկենտրոններից:

«Բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքները ավելի շատ կստանան, քանի որ դրանք որպես կանոն շրջկենտրոններից հեռու են գտնվում: Ընդհանուր առմամբ ֆինանսավորումը կապակցվելու է իմ նշած գործոնների հետ: Այդ կապը ավելի ուժեղ է լինելու քան հիմա»,- հավելել է Տերտերյանը:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ